Հրամանատարի պատիժը

Կռիվը մի պահ դադարել էր: Հրամանատարն իր զինվորի հետ բարձրանում էր դիրքեր: Զինվորը, ում մորուքը հասնում էր մինչև կուրծքը, կռվի թեժ պահին իջել էր զինամթերք բերելու և… ուշացել էր: Եվ ահա հրամանատարը խորհելով բարձրանում էր դիրք` ՙՈ՞վ էր փոխարինել զինվորին, ո՞վ էր այդպես անձնուրաց կռվում. չէ՞ որ ամեն մեկն իր դիրքում է՚:

Զարմանքն ու հիացմունքը միախառնվեցին, երբ դիրքում նրան դիմավորեց բուժքույրը:

-Այդ դու էիր այդպես կռվում,- հարցրեց հրամանատարը:

-Այո՛, հրամանատար, ես էի, մի զարմացեք. առյուծն առյուծէ` էգ լինի, թե որձ:

Հրամանատարը մոտեցավ, համբուրեց բուժքրոջ ճակատն ու դարձավ դիրքը թողած գլխահակ զինվորին.

-Կսափրվես, այսուհետ բեղ ու մորուք չտեսնեմ դեմքիդ:

Գնել Շահնազարյան