Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ

ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
ԵՊԲՀ-ի ՌԲՖ-ի հիմնադրման հարցում և վերոհիշյալ որոշումը կյանքի կոչելուն անուրանալի է այն տարի-ներին ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Ա. Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Ա.Ս. Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթության նախարար Վ. Գնունու ավանդը:
Ֆակուլտետի գործառույթում մեծ է եղել ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանի և ԵՊԲՀ-ի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի դերը:
ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-97թթ.), բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ.Հ. Թումանյանը (1997-98 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ գնդապետ Ա.Վ. Ղազարյանը (1998-04 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ.Ս. Մխիթարյանը (2004-2008 թթ.), բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Ս.Գ. Գալստյանը (2009 թ-ից առ այսօր):
ԵՊԲՀ-ի ՌԲՖ-ի առաջին դասախոսներն են եղել բ/ծ գնդապետներ Տ.Ա. Տեր-Ավետիկյանը, Մ.Գ. Մարգարյանը, Ս.Գ. Գալստյանը, Ա.Ա. Ավագյանը, բ/ծ փոխգնդապետներ Լ.Պ. Արտիշչևը, Գ.Մ. Սարկիսովան, փոխգնդապետ Ֆ.Ս. Մուրադյանը, բ/ծ կապիտան Կ.Վ. Խաչունցը, բ/ծ ավագ լեյտենանտ Ռ.Հ. Մեհրաբյանը, դոցենտներ Է.Ա. Հակոբյանը, Գ.Գ. Վարդանյանը և այլն: Նրանց միահամուռ ջանքերով է կազմակերպվել ուսումնա-կան գործընթացը:
ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 թթ. իրականացվել է ուսանողներ հավաքագրելով ԵՊԲՀ-ի բուժական, մանկաբուժական և սան-հիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ.` առաջին կուրսից:
Ցայժմ ֆակուլտետն ունեցել է 425 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գերազանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում է ՀՀ սահմանամերձ գոտու զորամասերում, ԼՂՀ պաշտպանական բանակում, կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:
ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթություն ստանում են նաև ԵՊԲՀ-ի մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդիանտորները:
ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակտիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոսպիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերում և ուսումնամարտավարական հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի զորքերի բժշկական ծառայության կողմից կազմակերպված հավաքներին:
Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մասնակցում են ԵՊԲՀ-ի հասարակական կյանքին: ՌԲՖ-ը ստեղծել և կազմավորել է զոհված բժիշկ-ազատամարտիկներին նվիրված լսարան: Ռազմահայրենասիրական միջոցառումների շրջանակներում կուրսանտներն այցելություններ են կատարում Եռաբլուր, Մայր Հայաստան հուշահամալիրներ:
ՌԲՖ-ի կազմում գործում են մի շարք ամբիոններ և ցիկլեր:
ՌԲՖ-ի բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնը, համազորային պատրաստության, ռազմական հիգիենայի ու ռազմական համաճարակաբանության, ռազմական թունաբանության,ճառագայթաբանության և բժշկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլերը տեղակայված են ԵՊԲՀ-ի վարչական մասնաշենքում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ամբիոնները` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն
Ամբիոնը ղեկավարել են բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-1997թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Մ.Հ. Թումանյանը (1997-1998 թթ.), բ/ծ գնդապետ, բ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Ղազարյանը (1998-2000 թթ.), բ/ծ գնդապետ Վ.Հ. Կիրակոսյանը (2000-2002 թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Ա.Ռ. Գրիգորյանը (2002-2006 թթ.): Այժմ ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է բ/ծ փոխգնդապետ Գ.Ռ. Վարդանյանը: Ամբիոնի գիտական գործունեությունն ընդգրկում է զորքերի բուժապահովման կազմակերպման հիմնախնդիրները խաղաղ և պատերազմական ժամանակ:
Համազորային պատրաստության ցիկլ
1994-2006 թթ. գործել է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում` որպես ընդհանուր զինվորական պատրաստության ցիկլ: 1998-2006թթ. ցիկլը ղեկավարել է գնդապետ Ս.Ե. Սա-հակյանը:
2008 թ. առանձնացել է որպես ինքնուրույն ցիկլ: 2006թ-ից ցիկլի պետն է փոխգնդապետ Գ.Մ. Թումասյանը: Ցիկլի դասախոսներն իրականացնում են հետազոտություններ` նվիրված զորքերի գործունեության հիմնախնդիրներին լեռնային և բարձր լեռնային պայմաններում մարտերի վարման տարբեր ձևերի ժամանակ:
Ռազմական հիգիենայի ու ռազմական համաճարակաբանության ցիկլ
Սկզբնական շրջանում եղել է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում, 1998թ-ին առանձնացվել է, դարձել է ռազմական թունաբանության և համաճարակաբանության ամբիոն մինչև 2003 թ.: 2003-2008 թթ. նորից որպես ցիկլ մտցվել է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմի մեջ, 2008թ. կրկին առանձնացվել է որպես ինքնուրույն ցիկլ:
1998-2003 թթ. ռազմական թունաբանության և համաճարակաբանության ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր, բ/ծ փոխգնդապետ Ա.Ս. Աղաբալյանը:
2008թ-ից առ այսօր ցիկլի պետն է բ/ծ փոխգնդապետ Ա.Լ. Դանիելյանը:
Ցիկլի, ամբիոնի գիտական հետազոտությունները վերաբերում են զորքերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդիրներին:
Ռազմական թունաբանության,ճառագայթաբանության և բժշկական պաշտպանության ցիկլ
1994-1998 թթ. գործել է բուժծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի կազմում, 1998-2003 թթ.` ռազմական թունաբանության և համաճարակաբանության ամբիոնի կազմում, 2003-2008 թթ.` ԲԾԿՄ ամբիոնի կազմում: 2008թ. առանձնացել է որպես ինքնուրույն ցիկլ:
Մինչև 2004 թ. ցիկլը ղեկավարել է բ/ծ գնդապետ Լ.Պ. Արտիշչևը, 2004-2011 թթ.` բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ Կ.Գ. Սարգսյանը:
Ցիկլի աշխատակիցները զբաղվում են ռազմական թունաբանության մի շարք հիմնախնդիրներով:
Արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլ
Արտակարգ իրավիճակների բժշկություն առարկան դասավանդվում է ՌԲՖ-ում սկսած 1994 թ-ից: 2008թ. առանձնացվել է ԲԾԿՄ ամբիոնից որպես ինքնուրույն ցիկլ: 2008թ-ից առ այսօր ցիկլի պետն է բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ, Ա.Ա. Խաչատրյանը: Ցիկլի գիտական հետազոտություններն ընդգրկում են տեխնոծին և անթրոպոգեն ՀՀ-ը վերաբերող աղետների բուժապահովման հիմնախնդիրները:
Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն
1994-1998 թթ. եղել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատոլոգիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թ. առանձնացվել է: Ամբիոնը ղեկավարել են բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Բ.Ն. Հարությունյանը (1994-1997 թթ.), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.թ., դոցենտ Մ.Գ. Մարգարյանը (1997-1999 թթ.), բ/ծ կապիտան, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Հովհաննիսյանը (1999-2002 թթ.), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կ. Հովհաննիսյանը (2002-2010 թթ.): 2011թ-ի փետրվարից ամբիոնի պետն է բ.գ.դ. Ս.Ս. Հովհաննիսյանը (2011-2014 թթ. ), բ.գ.թ., բ/ծ փոխգնդապետ Ա.Ռ. Գրիգորյանը (2014 թ-ից առ այսօր):
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են վիրաբուժական մարտական վնասվածքների (հրաձգային և ականապայթյունային) ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման պրոբլեմները:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 100-ից ավելի հոդվածներ, 5 մեթոդական ցուցումներ, 1 ուսումնական ձեռնարկ:
Ամբիոնում պաշտպանվել են 2 թեկնածուական, 2 դոկտորական ատենախոսություն:
Ռազմադաշտային թերապիայի ամբիոն
1994 թ. գործել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմատոլոգիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թվականին առանձնացել է: 1994-1998 թթ. ցիկլի, իսկ 1998-2011թթ. ամբիոնի պետն է եղել բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը:
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են զինծառայողների և վիրավորների ներքին օրգանների հիվանդությունների ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման առանձնահատկությունները, բարձր լեռնային պայմանների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, քրոնիկական միկրոալիքային ախտահարումները, ծանր մետաղների ազդեցությունը, ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերը, ռազմական և կլինիկական թունաբանության պրոբլեմները, զորքերում անհետաձգելի թերապևտիկ բուժօգնության կազմակերպման ասպեկտները:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 156 հոդված, 12 մենագրություն, 7 մեթոդական ցուցումներ, 4 ուսումնական ձեռնարկ:
Ամբիոնում պաշտպանվել են 15 թեկնածուական, 4 դոկտորական ատենախոսություն:

  • 9-620x300
  • 101_8558
  • rb-h-3
  • IMG_2756
  • IMG_2750
  • IMG_2759