ԿԿԶՀ վիրաբուժական բաժանմունքի ավագ քույր բ/ծ ավ. ենթասպա Է.Գ Աթանեսյան

Ինտերակտիվ տեխնոլոգիաները հասատուն կերպով ներխուժել են մեր առօրյա,  ազատ ժամանակի մի մասը տրամադրում եմ թարմ լրատվությանը ծանոթանալուն:  Ուրախ էի, երբ իմացա, որ արդեն զինվորական բժշկությանը վերաբերող հայկական կայք է գործում, այս ոլորտում աշխատում եմ երկար  տարիներ :

   Այցելելով կայք՝ անմիջապես ներխուժում ես քեզ շատ ծանոթ և հարազատ միջավայր, տեսնում ես բժիշկների, որոնց հետ ժամանակին աշխատել ես:   Կայքը անդրադառնում է նույնիսկ հեռավոր զորամասերի աշխատանքային առօրյային և միշտ մատուցում է թարմ տեղեկատվություն: Անհրաժեշտ է նշել, որ դիպուկ նկարագրված է բժշկական ստորաբաժանումների անձնակազմի ծանր և պատասխանատու աշխատանքային առօրյան: Հաճելի է գիտակցել, որ անձնուրաց աշխատանքի շնորհիվ մի օր էլ դու  կարող ես  հայտնվել կայքի էջում… և, իհարկե, դա ոգեշնչող է:

Ողջունելի է նման նախաձեռնումը: