ԵՊԲՀ Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի դասախոս բ/ծ կապիտան Է.Վ. Մարտիրոսյան

Մեր ժամանակաշրջանում գիտական առաջընթացի կարևոր նախապայման է փորձի փոխանակությունը և աշխատանքային կոլեկտիվների սերտ համագործակցությունը: Կայքի շնորհիվ արդեն հասանելի է դարձել ռազմաբժշկական ոլորտին վերաբերող գիտական տեղեկատվությունը, ինչը, անշուշտ, խթան կհանդիսանա ռազմական բժշկության զարգազման համար:
Հաճելի է նաև գիտակցել, որ մտնելով կայք՝ անսպասելիորեն կարող ես ընթերցել հետաքրքիր,անմիջական հարցազրույցներ, ավելի մոտիկից ծանոթանալ տարբեր ռազմաբժշկական ստորաբաժանումների աշխատանքային առօրյային: Կայքը շատ պատկերավոր արտացոլում է «Զինվորական բժիշկների հայկական ասոցացիայի» նպատակասլաց գործունեությունը: Ողջունելի է կայքի ժամանակակից ձևավավորումը, թարմ, հավաստի լրահոսի առկայությունը: Կայքի շնորհիվ տեղեկատվություն ես ստանում բժշկագիտության և ռազմական բժշկության որորտի նորությունների, միջոցառումների և առօրյա իրադարձությունների մասին:
Հաճախ եմ օգտվում կայքից և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել կայքի ողջ անձնակազմին կատարվող մեծ աշխատանքի համար: