Արայիկ Ղարիբյան

Հարգելի Գայանե, կարող եմ մի խորհուրդ տալ: Եթե կընդունեք, լավ, եթե՝ ոչ, հասկանում եմ… գործ եք անում: Պահեստում էլ ունենք  շատ բժիշկներ, որոնք մեծ ներդրում են ունեցել բանակաշինության և բանակի բուժծառայության կայացման գործում: Խնդրում եմ, նրանց էլ մի մոռացեք: Նրանք էլ շոյված կլինեն, երբ այցելեք նրանց ու նրանց մասին էլ գրեք: Ես ինքս 10,5 տարի ծառայել եմ բանակում, եղել բուժվարչությունում, կենտրոնական հոսպիտալում, կենտրոնական պոլիկլինիկայում, բոլորին ճանաչում եմ ակունքներից՝ հոսպիտալների ստեղծման օրից, քանի որ ուսանողական տարիներիս էլ աշխատել եմ կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բաժնում: Բոլորին գիտեմ, բոլորն էլ լուրջ ներդրում են ունեցել բուժծառայության զարգացման գործում: Նրանց մի մասն արդեն չկան… Մի մասն էլ իրենց ծերությունն են ապրում, ոմանք էլ հանրապետության մյուս բուժհաստատություններում ծառայում են մեր ազգին՝ արդեն քաղաքացիական բնագավառում: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, նրանք այն մարդիկ են, որոնք էլի առանց մտածելու կմասնակցեն պատերազմական գործողություններին և իրենց ներդրումը կունենան մեր զինվորների առողջության պահպանման գործում: Ուրախ եմ, որ Դուք կաք, նման ազգանվեր գործ եք անում. ցանկանում եմ Ձեզ ու Ձեր կայքին բարգավաճում, մեծամեծ ձեռքբերումներ… Հաջողություն Ձեր ծանր ու ազգանվեր գործին: Կանխավ  շնորհակալություն: