Կուրսանտ Հարություն Թիլիքյանի ծնողներ:

ՀՀ Պաշտպանության նախարար

պ. Ս. Օհանյանին

Արարատի մարզի Մարմարաշեն

Գյուղի բնակիչներ՝ կուրսանտ

Հարություն Թիլիքյանի ծնողներից

 

Շնորհակալագիր

 

Պարոն նախարար, մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնի բժիշկներին, բաժնի պետ Սևակ Սանասարի Շահբազյանին, բաժնի ավագ օրդինատոր Արմեն Սերգեյի Սարգսյանին, բաժնի ավագ օրդինատոր Հայկ Վոլոդյայի Հովհաննիսյանին,  բաժնի օրդինատոր Համլետ Ալյոշայի Ղորխմազյանին և բաժնի բոլոր քույրերին՝ իմ որդուն բառիս բուն իմաստով մահվան ճիրաններից փրկելու համար:

Նշված անձանց բարձր պրոֆեսիոնալիզմը և, մանավանդ, նրանց բացառիկ մարդկային  վերաբերմունքը դեպի հիվանդները նպաստեցին նաև իմ որդու առողջացմանը:

Երախտապարտ ենք հոսպիտալի վիրաբուժական բաժնի բոլոր բժիշկներին և քույրերին.  նրանց գործը պատշաճ գնահատել և ի ցույց դնել է պետք մյուս բուժհաստատություններին, որպեսզի բոլոր այդ ոլորտում աշխատողները նրանց նման դողան ամեն մի զինվորի կյանքի և առողջության վրա:

Շնորհակալ ենք նաև Ձեզ, պարոն նախարար, քանզի դա նաև ձեր անմիջական և հետևողական աշխատանքի արդյունքն է:

 

Երախտագիտության   զգացումով՝  կուրսանտ

Հարություն  Թիլիքյանի  ծնողներ

 

Հայրը՝ Դավիթ Թիլիքյան

Մայրը՝ Մարգարիտա Մկրտչյան

18.09.2014