Տիգրան Տոնիկի Քոչարյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

23. 02.1981 թ. ՀՀ

Կրթություն

1998-2002 թթ.-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ

2002-2004 թթ. – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա

2004-2007 թթ.- ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ

2009-2012 թթ.- ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դոկտորանտուրա

2012 թ.- ՆԱՏՕ-ի՝ Գերմանիայի Օբերամերգաու քաղաքում անցկացվող հատուկ դասընթաց (թեման՝ ճգնաժամերի արձագանքման եւ

կառավարման հիմունքներ)

Մասնագիտական գործունեություն

2004-2008 թթ.- ՀՀ ՊՆ իրավաբանական վարչություն, որպես նորմատիվ բաժնի ապահովման սպա

2008-2009 թթ.- ՀՀ ՊՆ իրավաբանական վարչություն, որպես իրավական ապահովման բաժնի ավագ սպա

2009 թ. մինչ օրս- ՀՀ ՊՆ իրավաբանական վարչություն, նորմատիվ ապահովման բաժնի պետ

2004 թ. մինչ օրս- դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում՝ «ՀՀ ազգային

անվտանգության հիմունքներ», «Զինվորական իրավունք», «Պառլամենտական իրավունք», «Վարչարարության հիմունքներ եւ

վարչական դատավարություն» առարկայական ծրագրերով:

Գիտական գործունեություն

2007 թ.- իրավաբանական գիտությունների թեկնածու (ՀՀ պետական կառավարման ակադեմիա)

2012 թ.- քաղաքական գիտությունների դոկտոր (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 մասնագիտական խորհուրդ)

2011 թ.- դոցենտի գիտական կոչում

«Քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի» դասային աստիճան

Մենագրություններ՝

«Զինվորական ծառայության իրավական ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում»

«Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովումը ազգային անվտանգության համատեքստում»:

Ուսումնամեթոդական աշխատանքներ՝

«Հայաստանի Հանրապետության զինվորական իրավունք»

«Հայաստանի Հանրապետության վարչական վարույթ եւ դատավարություն»:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վերաբերյալ դասընթացի ուսումնական ձեռնարկ:

Հեղինակ է թվով 40 գիտական հոդվածների՝ ՀՀ ռազմական անվտանգության եւ պաշտպանության բնագավառին առնչվող հարցերի

իրավական կարգավորման ու քաղաքագիտական վերլուծությունների վերաբերյալ: