Յուրի Միխայիլի Պողոսյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուժծառայության գնդապետ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

14. 02. 1946  թ. ՀՀ

Կրթություն

1964-1969 թթ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտ,  ստոմատոլոգիական ֆակուլտետ

Մասնագիտական գործունեություն

1969-1978թթ. – Ծաղկաձորի գլխավոր սպորտբազայի պոլիկլինիկա, գլխավոր  բժիշկ

1978-1982թթ. – Ֆիզիկական կուլտուրայի պետական  ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիա,  բժշկա-կենսաբանական   բաժանմունքի վարիչ

1985թ. – Երևանի պետական բժշկական ինստիտուտի  վիրաբուժական   ստոմատոլոգիայի ամբիոն, ասիստենտ

1993թ. – զ/մ, դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ

1994 թ. – ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի պետ

2003-2011թթ. – Ս.Խ.Ավդալբեկյանի  անվան  առողջապահության ազգային ինստիտուտ, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ

2011թ.  առ այսօր- ԵՊԲՀ-ի ՀՇԲԿ ֆակուլտետի  Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ

2008թ. առ այսօր- «Քանաքեռ-Զեյթուն» բկ,  դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Գիտական գործունեություն

1975 թ.  – բժշկական գիտությունների թեկնածու

1992թ. – դոցենտ

1998 թ. – բժշկական գիտությունների դոկտոր

2004թ. – պրոֆեսոր

Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝

1) ծնոտների զանազան պատճառներով առաջացած ձևախախտումների և արատների վերականգնումը ոսկրամատրիքսային տրանսպլանտատների կիրառմամբ

2)  նոր կենսաբանական թաղանթների մշակումը և ներդրումը կլինիկական պրակտիկայում

3) դժվար լավացող վերքերի և այրվածքների շրջանում հյուսվածքների  ռեգեներացիայի  ակտիվացման  նպատակով  ակնամոմի և մեղրամոմի հիմքերի վրա նոր  համակցված  քսուկների  մշակումը

4) դիմային ոսկրերի վնասվածքների և տարբեր պատճառներից առաջացած արատների վերականգման նոր վիրաբուժական եղանակների մշակումը

Հեղինակ է 1 մենագրության, 1 դասագրքի, 26  ուսումնամեթոդական ձեռնարկների և մեթոդական ցուցումների,  232  հոդվածների, 45 գյուտի, 21 նորարարական  առաջարկությունների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել  է  14  թեկնածուական և 1 դոկտորական թեզ: