Կամո Ռաֆիկի Շաբոյան

Բժշկական գիտությունների թեկնածու, բուժծառայության փոխգնդապետ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

28.12.1963 թ. ՀՀ

Կրթություն

1984-1990 թթ.- ԵՊԲՀ  բուժական ֆակուլտետ

1990 թ.- ինտերնատուրա (ԵՊԲՀ-ի 1-ին կլինիկական հիվանդանոց)

1991-1993 թթ. -ՀՀ ԱՆ ԱԱԻ  կլինիկական օրդինատուրա

Մասնագիտական գործունեություն

1982-1984 թթ. – ծառայություն Խորհրդային բանակում

1992-1994 թթ. – հյուսիսային ռազմաճակատի՝ Քելբաջարի Օմարի օպերատիվ ուղղության բժշկական ծառայության պետ. Արցախյան ազատամարտի տարիներին պարբերաբար գործուղվել է մարտական գործողությունների գոտի, մասնակցել Շահումյանի, Մարտունաշենի և Գետաշենի ինքնապաշտպանական մարտերին, Քելբաջարի ազատագրմանը, Քելբաջարի Օմարի  լեռնանցքի  մարտական գործողություններին

1993-1994 թթ. – զ/մ բուժծառայության պետ, Վարդենիսի կայազորային հոսպիտալի պետ

1994-1995 թթ. – զ/մ  հրամանատար, Կարճաղբյուրի  կայազորային հոսպիտալի պետ

1995-1996 թթ. – կայազորի բուժծառայության պետ

1996 թ. – հայ-ռուսական համատեղ զորավարժություններ, բուժծառայության պետ

1996-1997 թթ. – ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, առաջատար վիրաբույժ

1997-1999 թթ.  – ՀՀ ՊՆ ՌԲՎ  պետի տեղակալ ,  ՌԲՎ շտաբի պետ

1999-2014 թթ. – ԵՊԲՀ-ի ՌԲՖ-ի ռազմադաշտային վիրաբուժության  ամբիոնի ավագ դասախոս

Գիտական գործունեություն

2014 թ. – բժշկական գիտությունների թեկնածու

2010 թ. – ՌԲՖ-ի սպայական ժողովի խորհրդի նախագահ

Հեղինակ է 27 գիտական հոդվածների և մեկ մեթոդական ուղեցույցի: