Բենիկ Նիկոլայի Հարությունյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուժծառայության գնդապետ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

08.06.1946թ.  ԼՂՀ

Կրթություն

1964-1970 թթ.- Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ

1970-1972 թթ.- Մարքսիզմ-Լենինիզմի համալսարան, փիլիսոփայության ֆակուլտետ

1977-1979 թթ.-Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտ, վիրաբուժության գծով հատուկ կլինիկական օրդինատուրա (ֆրանսերենի ուսուցմամբ)

1987-1989 թթ.- Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտ, ընդհանուր վիրաբուժության գծով դոկտորանտուրա

Մասնագիտական գործունեություն

1970-1972 թթ.- Խորհրդային բանակ, գնդի ավագ բժիշկ

1972-1974 թթ.- Արագածի շրջանի գլխավոր բժշկի` բուժական գծով տեղակալ, վիրաբույժ

1974-1977 թթ.- Վարդենիսի բուժմիավորում, գլխավոր բժիշկ

1979-1980թթ.  – ՀՀ Առողջապահության նախարարության բուժ.վարչության աշխատակից

1980-1983 թթ.- Մալիի հանրապետություն, Գաբրիել Տուրէի անվան հոսպիտալ, ավագ վիրաբույժ

1983-1984 թթ.- Չարենցավանի քաղաքային հիվանդանոց, գլխավոր բժիշկ, վիրաբույժ

1984-1987թթ.- Հրազդանի բուժմիավորում, գլխավոր բժիշկ, վիրաբույժ

1990-1993 թթ.- ԵՊԲՀ  վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր

1991-1992թթ.- ՀՀ ԱՆ բուժ-կանխարգելիչ օգնության գլխավոր վարչության պետ

1992-1993 թթ.- ԵՊԲՀ  աղետների բժշկության ամբիոնի վարիչ

1993-1995թթ.- ՀՀ  ՊՆ  Ռազմաբժշկական վարչության պետ

1993-1997 թթ.- ԵՊԲՀ  ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ

2001 թ.- ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ

2002 թ.- ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության  գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

2003-2011 թթ.- ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի  վերականգնողական թերապիայի  և կուրորտաբանության ամբիոնի վարիչ

2010 թ.- ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական ռազմաբժշկական հարցերով

2011 թ.-ԵՊԲՀ  ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ

Գիտական գործունեություն

1980 թ. -բժշկական գիտությունների թեկնածու

1990թ. -բժշկական գիտությունների դոկտոր

1996թ. -պրոֆեսոր

1998 թ. – ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

2001 թ. – ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

2001թ. – Կանադայի Ինֆորմատիկայի Ակադեմիայի  իսկական անդամ

 

2008թ. – Արժանացել է  << Եվրոպայի  պատվավոր գիտնական>>  բարձր կոչմանը` Ռոբերտ Կոխի անվան  <<Ոսկե  մեդալ>>-ի շնորհմամբ:

Հեղինակ է հարյուրից ավել գիտական աշխատությունների, մի շարք մենագրությունների, հայտնագործությունների և գյուտերի, որոնցում ամփոփված են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքները. դրանք  վերաբերում են՝

վիրաբուժությանը

զարգացող երկրների առողջապահական համակարգի ադապտացիային

Հայկական բանակի բժշկական ծառայության համակարգի հիմնադրման և կատարելագործման խնդիրներին

հանրային առողջության պահպանմանը

առողջապահության և գիտության կազմակերպմանը

կուրորտաբանությանը

էկոլոգիական և վերականգնողական բժշկության ժամանակակից մոտեցումներին

և այլ ոլորտների: