ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին: Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, տեղում ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, բուժսարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ, վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում:

  • 10846378_1521590994770294_2004206030168640903_n
  • 10845937_1521590874770306_8538718713614541765_n
  • 10847974_1521591151436945_1775484006352843883_n