Զենքը վայր դնելու իրավունք չունենք

Զենքը վայր դնելու իրավունք չունենք ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքում ծանոթացանք Նվեր Պապոյանի հետ. ցույց տվեց ձախ ձեռքը ու ասաց.

-Վերջույթների սինդակտիլիա(ձախ ձեռքի ու երկու ոտքերի). ծնված օրից է: Ուզում եմ՝ վիրահատեն, մատներս առանձնացնեն իրարից: Ուզում եմ զինվորական ծառայության 2 տարիները լիարժեք անցկացնել….

-Հարցրե՞լ ես՝ ինչու չեն վիրահատում:

-Ասում են՝ հնարավոր է՝ արյունատար անոթների, մկանների հետ կապված ինչ-որ խնդիր լինի, և վիրահատությունը օգնելու փոխարեն վնասի ինձ,- կարծես նեղացած պատասխանեց տղան:

-Չե՞ս կարծում, որ տեղին է մտավախությունը:

-Չգիտեմ… Ուզում եմ վիրահատեն,- կրկնեց Նվերը,- գնամ, առանց սահմանափակման, խիղճս հանգիստ ծառայեմ:

Բաժանմունքի մյուս տղաները, որ մինչ այդ լսում էին իրենց ընկերոջը, հիշեցին Սարգիս Ստեփանյանին, որը հակառակորդի հարձակումը հետ մղած ու ականապատված դաշտում մնացած ծառայակցին փրկելիս կորցրել էր երկու ոտքերն ու ձեռքը, բայց հոգու արիությունը չէր կորցրել… . Տղաներից մեկն ասաց.

– Մենք հպարտանում ենք նրանով… Մեզ ի՞նչ է եղել…. հիմա վիրավոր ենք, վաղը առողջ կլինենք… բոլորս էլ պիտի ծառայենք: Չորս կողմը թշնամի է, զենքը վայր դնելու իրավունք չունենք:

 
Էդիտա Մելքոնյան
  • unnamed (16)