« Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհուրդը և amda.am կայքի խմբագրակազմը շնորհավորում են « Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Սիրելի Ռուզաննա Գուրգենի, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք առաջին հերթին անձնական մեծ երջանկություն, թող միշտ շրջապատված լինեք ներդաշնակությամբ, խաղաղությամբ, սիրով, ջերմությամբ:Մաղթում ենք բեղուն, արդյունավետ աշխատանքային գործունեություն, որպեսզի կարողանաք իրականցնել Ձեր բոլոր ազգաշեն ու հայրենանպաստ ծրագրերն ու մտահղացումները: Վստահ եղեք, որ Հայրենիքի շենացման վեհ գաղափարը, որին դավանում եք անմնացորդ, արդեն իսկ ունի բազմաթիվ հետևորդներ, և մենք բոլորս հպարտությամբ ու պատասխանատվության գիտակցումով այսուհետ նույնպես մեր հնարավորությունների չափով կմասնակցենք զինվորին ու սպային՝ առավել առողջ, բանակը ՝ առավել մարտունակ, սահմանները՝ առավել պաշտպանված, Հայրենիքը առավել հզոր դարձնելու նվիրական գործին…
Սիրելի Ռուզաննա Գուրգենի, մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքը, ու հաջողությունը լինի Ձեր մշտական ուղեկիցը: