Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավոր է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը: Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և այլ պաշտոնյաների` պատարագին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ`Ռուզաննա Խաչատրյանի հետ: Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: 2015թ. Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ծիսակատարության ավարտին Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսը նորօծյալ խաչքավոր Սեյրան Օհանյանին հանձնեց օրհնված խաչը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:

  • 1 (Large)
  • 2 (Large)
  • 2.1 (Large)
  • 2.2 (Large)
  • 3 (Large)
  • 4 (Large)
  • 5 (Large)
  • 6 (Large)
  • 7 (Large)
  • 8 (Large)
  • 9 (Large)
  • 10 (Large)
  • 11 (Large)
  • 11.2 (Large)
  • 12 (Large)
  • 13 (Large)
  • 14 (Large)
  • 14.2 (Large)
  • 15 (Large)
  • 15.1 (Large)
  • 16 (Large)
  • 17 (Large)
  • 18 (Large)
  • 19 (Large)
  • 20 (Large)
  • 21 (Large)
  • 22 (Large)
  • 23 (Large)
  • 24 (Large)
  • 25 (Large)
  • 26 (Large)
  • 27 (Large)
  • 28 (Large)
  • 29 (Large)
  • 31 (Large)
  • 32 (Large)
  • 33 (Large)
  • 34 (Large)