Բժիշկները պայքարում են զինվորի կյանքը փրկելու համար…

Վայրկյաններ առաջ հեռախոսազրույց ունեցանք Պն կենտրոնական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանի հետ՝ իմանալու երեկ Տավուշի մարզում հակառակորդի դիվեսիան հետ մղելիս վիրավորված շարքային Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակի մասին: Գնդապետ Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ զինվորը Բերդի հոսպիտալում ենթարկվել է վիրահատության: Արյան մեծ կորուստը վերականգնվել է: Այժմ զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն: Զինվորը գիտակցության է եկել, կարող է խոսել, սակայն պարոն Ասատուրյանը առայժմ թույլ չտվեց տեսակցել զինվորին: Շարքային Ավանեսյանը ունի ողնաշարային վիրավորում, պետք է ենթարկվի վիրահատության: Պն կենտրոնական հոսպիտալի պետ, գնդապետ Ասատուրյանը տեղեկացրեց, որ կա դրական տեղաշարժ և արվում է ամեն ինչ զինվորի կյանքը փրկելու համար….

Գայանե Պողոսյան