Շնորհավոր բանակի 23-րդ տարեդարձը

Ռուզաննա Խաչատրյան.

 

Սիրելի բուժծառայողներ, շնորհավորում եմ բոլորիդ Հայկական բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Զինվորական բժիշկները իրենց անուրանալի ավանդն ունեն ինչպես Արցախյան պատերազմի դժվարին հաղթանակի կերտման, այնպես էլ խաղաղ բանակաշինության գործում: Նաև զինվորական բժիշկների անձնուրաց ու խիզախ ծառայության շնորհիվ ամրապնդվեց հայոց բանակի մարտունակությունը, բանակի բոլոր ձեռքբերումների մեջ դուք ունեք ձեր անգնահատելի ավանդը, որովետև առանց առողջ զինվորի ու սպայի, ենթասպայի ու գեներալի չենք կարող ունենալ ժամանակի ծանր մարտահրավերներին դիմակայելու ունակ բանակ: Դուք այսօր վաստակած հպարտությամբ եք տոնում Հայկական բանակի 23-րդ տարեդարձը: Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաղթանակներ, թող բանակային յուրաքանչյուր տարին բազմապատկի ձեր նվաճումներն ու փառքը:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան