Պաշտպանության նախարարը այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Այսօր՝ մարտի 1-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Նրան ուղեկցել են ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը:

Նախարարն անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել և մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացին:
Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: ՊՆ կենտրոնական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության amda.am կայքի լրագրողի հետ զրույցում նշեց, որ պաշտպանության նախարարի այցը առավելապես պայմանավորված էր ինչպես հոսպիտալի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու, այնպես էլ հրազենային վիրավորում ունեցող մի քանի հիվանդների անձամբ տեսնելու ցանկությամբ: Նախարարն այցելեց նաև երեկ կենտրոնական հոսպիտալ տեղափոխված և այս պահին վերակենդանացման բաժանմունքում բուժվող զինվորին, որը, ըստ նախնական ախտորոշման, հիվանդ է մենինգիտով:
Սեյրան Օհանյանը ՊՆ կենտրոնական հոսպիտալի բուժանձնակազմին տվել է համապատասխան հանձնարարականներ:

  • 12
  • 13
  • 14