Օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկը

Եվրոպայի համալսարանում կրթություն ստացած հայ բազմաթիվ բժիշկներ ծառայել են օսմանյան բանակում: Նրանցից շատերը՝ ավելի քան 170 հայ սպաներ, կայսրությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են փաշայի և բեյի տիտղոսների: Մեծ համբավ ուներ Գաբրիել փաշա Սևյանը (1822-1900 թթ.), ով օսմանյան ռազմածովային նավատորմի առաջին հայ զինվորական բժիշկն էր: Գաբրիել փաշա Սևյանի և ուրիշ հայզինվորական բժիշկների նախաձեռնությամբ հիմնադրվել է օսմանյան Կարմիր մահիկը: