Ռազմական նախարարի անձնական բժիշկը

Հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը (1818-1861 թթ.) Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողն  է, հրատարակիչը և առաջին մեկնաբանը: Ծնվել է Թիֆլիսում՝ զինվորականի ընտանիքում: Լազարյան ճեմարանում ուսանելուց հետո ընդունվել է  Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը: Եղել է  զինվորական բժիշկ Կովկասում և այնքան մեծ հեղինակություն է վայելել, որ նրան հրավիրել են Պետերբուրգ՝ դառնալու   ռազմական նախարար Չերնիշևի անձնական բժիշկը: 1864 թ. Թիֆլիսում փոխարքայի գրասենյակի պաշտոնյա էր, ապա՝ կարանտինամաքսային գործերի ավագ աստիճանավոր: Ստացել է գեներալի կոչում: