Զապել թագուհու հիվանդանոցը

1271 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում հիմնադրվել է մի հիվանդանոց, որտեղ առանց ազգային ու դասային խտրականության բուժվում էին բոլորը՝ շինականն ու զորականը, արհեստավորն ու արքունականը: Հիվանդանոցի հիմնադիրն էր Կիլիկիայի հայոց թագուհի, Լևոն Մեծագործ արքայի դուստրը՝ Զապելը (1215-1252 թթ.): Նա անձամբ իր զավակների հետ խնամում էր հիվանդներին: Այս հիվանդանոցը գոյատևել է 134 տարի՝ մինչև 1375 թ. ապրիլի 20-ը, երբ Սիսն ընկնում է, և կործանվում է Կիլիկիայի հայկական թագավորությունը:
Երբ եգիպտոսից եկած մամլուքները պաշարում են Սիսը, չեն խնայում նաև Զապելի հիվանդանոցը: Ըստ զրույցի՝ մամլուքներից մեկը, տեսնելով հիվանդանոցի կործանումը սկսել է արտասվել.«Այս ինչ ենք անում, երկու տարի առաջ այս հիվանդանոցում բուժել են ինձ»: