Անժելա Մելքոնյան. ինձնից բախտավոր կին չկա աշխարհում

Մելքոնյանների ընտանիքում ժամ առ ժամ սպասում են իրենց 13 -րդ զավակի լույս աշխարհ գալուն: Այսօր ես հեռախոսազրույց ունեցա ընտանիքի ավագ որդու՝ Ազգային Բանակի Զինվոր Բաղդասար Մելքոնյանի հետ: Ես նրան հանդիպել էի ուղիղ մեկ տարի առաջ: Զրուցել էինք….նա օրինակելի զինվոր է , գերազանցիկ…Հրամանատարները նրա մասին հիացմունքով են խոսում….Մեկ տարի առաջ զինվորը առողջական խնդիրներ ուներ…քիչ առաջ Բաղդասարը պատմեց, որ երկու անգամ վիրահատվել է ՊՆ կենտրոնական հոսպիտալում և հիմա իրեն շատ լավ է զգում….

– Երբ բժիշկներն իմացան, որ իմ ծնողները 12 երեխա ունեն, նրանց սերն ու հոգատարությունը կրկնապատկվեց…Ես այնպիսի ջերմությամբ էի շրջապատված, ասես հարազատ օջախում լինեի….չգիտեմ՝ ինչպես հայտնեմ երախտագիտությունս ինձ վիրահատած բժիշկներին՝ պարոն Լաբոյանին և պարոն Սարգսյանին ու հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմին…Ինձ բոլորը հարազատի պես սիրում էին….

Բաղդասարը մեկ տարի առաջ ինձ պատմել էր, որ որոշել է Եղեռնին նիրված պատի թերթ ստեղծել զորամասում: Հանկարծ հիշեցի այդ մասին…հարցնում եմ՝ պատի թերթը ստացվե՞ց…

-Ճիշտ այդպես,- զեկուցում է զինվորավարի, – այդ կապակցությամբ խրախուսանք ստացա բարեխիղճ ծառայության համար:

-Աստծու օրհնությունը միշտ առատորեն թափվել է ընտանիքիս վրա։ Աստված պահպանել է երեխաներիս, հեռու է պահել հիվանդություններից, փորձանքներից։ Մի օր լրագրողը ինձ հարցրեց. «Ի՞նչ ես զգացել, երբ երեխաներդ սոված մտել են անկողին, սիրտդ չի՞ ցավել»… Իմ երեխաները երբեք սոված անկողին չեն մտել։ Ես երբեք որևէ մեկից հացի փող չեմ խնդրել, վիզ չեմ ծռել։ Ես ու կինս առավոտից իրիկուն աշխատել ենք,- ասում է ընտանիքի հայրը:

Իսկ տիկին Անժելան ավելացնում է.

-Հղիություն ընդհատելը մանկասպանություն է… Այդ չծնված երեխան մի քանի ամիս հետո նայելու էր քեզ իր աչուկներով, ժպտալու էր, մեծանալու էր… Եթե չեք ուզում պահել ձեր երեխային, տվեք ինձ, ես կպահեմ։ Շատ լավ կպահեմ։ Եկեք, տեսեք՝ իմ երեխաները կուշտ են, մաքուր, երջանիկ… Աստված շատ չհամարի, ինձնից բախտավոր կին չկա աշխարհում։ Ոչ մի բանի պակաս չունեմ։

Մելքոնյանների ընտանիքի մասին պատմող ծավալուն հոդված կներկայացնենք ընթերցողին, երբ լույս աշխարհ գա ընտանիքի 13-րդ բալիկը…

Գայանե Պողոսյան

Լուսանկարները՝ Համբարձում Վարդանյանի

  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 10