Պողոս Զոհրապյան (1803-1883 թթ.)

Օսմանյան կայսրության բանակում ծառայած հայ զինվորական բժիշկներից առաջինն էր Պողոս Զոհրապյանը (1803-1883 թթ.): Բժշկական կրթությունը ստացել է Էդեմբուրգի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում: Կ. Պոլիս գալով՝ անցնում է զինվորական ծառայության: 1849-ին հրավիրվում է դասավանդելու նորաբաց Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում և մինչև 1854 թ. մնում է այդ պաշտոնին: Ծառայել է Կ.Պոլսում և երկրի այլ վայրերում գտնվող օսմանյան բանակի զորամիավորումներում: Եղել է Միջագետքում տեղակայված օսմանյան զորաբանակի բժշկապետը: Ղրիմի պատերազմի ժամանակ ծառայել է օսմանյան և անգլիական զորամիավորումներում: Պողոս Զոհրապյանը թուրք ավագանու նախամեծար բժիշկն էր: Եղել է մեծ եպարքոս Ռեշիդ փաշայի ընտանեկան բժիշկը: Հրավիրվել է Եգիպտոս՝ վարելու խտիվ (փոխարքա) Իսմայիլ փաշայի անձնական բժշկի պաշտոնը:

Անահիտ Աստոյան