Սիրելի տիկին Ռուզաննա Խաչատրյան, շնորհավորում ենք Ձեզ Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ: Այն մեծ սերը, պատկառանքն ու պատասխանատվությունը, որ Դուք ունեք Հայ Մոր հանդեպ, քնքշանքն ու հոգատարությունը, սրտացավությունն ու ջերմությունը, այսօր ուզում ենք վերադարձնել Ձեզ, քանի որ Դուք նույնպես Հայ Մայր եք, որի ընտանիքում, որի տաք շնչի ու աչալուրջ դաստիարակության ներքո հասակ են առնում մեր բանակի ապագա զինվորը ու զինվոր ծնող ապագա մայրը…. Մաղթում ենք Ձեզ երջանկություն: Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները: Թող Ձեր զավակները հասակ առնեն խաղաղ, հզոր ու պաշտպանված Հայաստանում…Թող նրանք իրենց բոլոր հասակակիցների հետ միասին կառուցեն այն երկիրը, որը բոլորիս բաղձանքն է:

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա

amda.am