Տիրան փաշա Փափազյան (1858-1926 թթ.)

1882 թ. ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը : Ծառայել է զինվորական տարբեր հիվանդանոցներում և ունենալով զինվորական աստիճանի բարձրացում՝ արժանացել է փաշայի տիտղոսի: 1912 թ. Բալկանյան պատերազմի ժամանակ ծառայել է Ռոդոսթո և Քրքլարելի քաղաքներում տեղակայված ճակատային հիվանդանոցներում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես օսմանյան Գ. զորաբանակի բժշկապետ ծառայել է Բաղդադում և Դամասկոսում: Պատերազմի ավարտից հետո հանգստի է կոչվել:

Անահիտ Աստոյան