Երվանդ բեյ Արապյան (Էոզեր) (1874-1934 )

1897թ. ավարտել է Հարբիեի Զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը:Նույն թվականին հարյուրապետի աստիճանով ուղարկվել է Բաղդադ,այնուհետև՝ Բասրա,և տասը տարի զինվորական ծառայության մեջ եղել այս վայրերում տեղակայված օսմանյան զորամիավորումներում:

1903թ. 14 ամիս շարունակ պայքարել է Մուսուլից մինչև Դիարբեքիր ընկած հսկա շրջաններում տարածված հնդախտի համաճարակի դեմ:Մասնակցել է Բալկանյան պատերազմին,այնուհետև՝ Առաջին համաշխարհային պատերազմին: 33 տարի անընդմեջ ծառայել է երկրի տարբեր վայրերում գտնվող զորամասերում: Օսմանյան բանակին ցուցաբերած իր անձնվեր ծառայությունների համար արժանացել է փոխգնդապետի կոչման և շքանշանների:

Երվանդ բեյը հայտնի է նաև իր հանրային գործունեությամբ: Անդամակցել է Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձությանը:Ունեցել է գրական գործունեություն:Հրապարակումներով հանդես է եկել Երջանիկ տարեգրքում:

Անահիտ Աստոյան