Պատմում են, որ…

Ֆրանսիացի մի հայտնի բժիշկ Պաբլո Պիկասոյին ասում է.

-Որպես մարդու կազմվածքին լավ գիտակ ՝ ես պնդում եմ, որ ձեր նկարներում պատկերված մարդիկ բժշկական տեսակետից մեծ տարակուսանք են առաջացնում:

-Հնարավոր է,- պատասխանում է Պիկասոն,- բայց ես կարող եմ հավատացնել Ձեզ, որ նրանք ավելի երկար կապրեն , քան ձեր հիվանդ այցելուները:

***

Հանրաճանաչ բժիշկ Ժիստալի կողմից ճաշկերույթի հրավիրված բազմաթիվ երևելի հյուրերի թվում էր Դյումա-որդին: Ընդմիջման ժամանակ Ժիստալը, նոթատետրը ձեռքին, մոտենում է նշանավոր գրողին և ասում.

-Սիրելի՛ բարեկամ, Դուք, որ այնքան արագ և գեղեցիկ ստեղծագործում եք ,բարի՛ եղեք մի քանի տողով պատվել իմ նոթատետրը:

-Հաճույքով ,- պատասխանում է Դյումա-որդին և վերցնելով մատիտը՝ գրում. «Այն օրից, երբ իմ բարեկամ բժիշկ Ժիստալի հիվանդները խիստ շատացան, մեկ հիվանդանոց փակվեց»:

-Գերազանց է, հոյակապ,-ոգևորված բացականչում է Ժիստալը:

«Բայց ,-սառնասրտորեն շարունակում է Դյումա-որդին,-բացեցին երկու գերեզմանատուն»:

***

Անգլիացի հայտնի վիրաբույժ Լայստերին կեսգիշերին կանչում են մեծահարուստ հիվանդի մոտ: Զննելով նրան՝ Լայստերը հարցնում է.

-Դուք արդեն գրե՞լ եք Ձեր կտակը:

-Ա՜խ, ոչ:

-Այդ դեպքում անմիջապես կանչեք Ձեր նոտարին և Ձեր բոլոր ժառանգներին:

-Դուք կարծում եք, որ իմ վիճակն իրոք այդքան լո՞ւրջ է,-վախեցած հարցնում է հիվանդը:

-Ոչ մի վտանգ էլ չկա ,-ասում է վիրաբույժը,-սակայն ես չեմ ուզում միակ ապուշը լինել, որին Դուք կեսգիշերին հանել եք անկողնուց:

Պատրաստեց Վ. Ալավերդյանը