Կարապետ փաշա Իսկենտերյան (1835-1910 թթ.)

Ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը՝ հազարապետի աստիճանով, ապա դասավանդել նույն վարժարանում: Եղել է Սելանիկում տեղակայված օսմանյան բանակի բժշկապետը: Այստեղ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է բժշկական ընկերություն: Հասել է միրիլիվայի աստիճանի և արժանացել փաշայի տիտղոսի: Օսմանյան իշխանությունների կողմից նրա զինվորական ծառայությունը գնահատվել է Մեջիդիեի Դ. և այլ շքանշաններով:

Անահիտ Աստոյան