Այսօր մենք հիշում ենք և պահանջում…

 Այսօր մենք հավատում ենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու է, և հայը՝ որպես լիիրավ տեր և տիրական, իր նախնիների բնօրրանն է վերադառնալու: Գուցե անհավատներ կան… բայց ես համոզված եմ՝ մեր ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՎԱՏԸ անպարտելի ուժ կդառնան բոլոր հակառակորդների դեմ, ինչպես Ավարայրի ճակատամարտում… Եվ մենք կթոթափենք այն սահմանները, որ պարտադրում են մեր փոքրիկ, բայց անհաղթ պետությանը, և մեր հայրենիքի եզրագիծը կգծենք պատմության և արդարության ձայնին հետևելով…

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ Կարեն Խուդաբախշյան