Մայքլ Տեր-Պողոսյանը` համակարգչային տոմոգրաֆիայի սարքի գյուտարար

Հայազգի ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թվականին Բեռլինում: Նրա ծնողները  հաստատվել էին Գերմանիայում` փրկվելով Հայոց ցեղասպանությունից: Ընտանիքը տեղափոխվում է  Ֆրանսիա, այնուհետ ԱՄՆ: Այստեղ Մայքլ Տեր-Պողոսյանը սովորում է Վաշինգտոնի համալսարանի  բժշկական դպրոցում, զբաղվում գիտական աշխատանքներով:  Նրա հայտնագործությունը շատ կարևոր դեր խաղաց բժշկական ախտորոշումների հետագա զարգացման մեջ.   1977 թվականին Մայքլ Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի  պատկերը վերարտադրող սարք:  Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև սրտային  հիվանդությունների վերահսկման ժամանակ: Այն հեղաշրջում բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման  ասպարեզում:

  • Mayql