Տիգրան փաշա Պապայան (1861-1934)

Նախնական կրթությունը ստացել է Գատըգյուղի Նուպար-Շահնազարյան վարժարանում, իսկ բժշկականը՝ Կ. Պոլսի Քաղաքային բժշկական բարձրագույն վարժարանում: 1882 թ. մեկնել է Ֆրանսիա և իր մասնագիտության մեջ հմտացել այդ երկրի հռչակավոր կլինիկաներում: Վերադառնալով Կ. Պոլիս՝ կարճ ժամանակահատվածում մեծ հռչակ և հեղինակություն է ձեռք բերել:

Եղել է արքունի բժիշկ:

1893 թ. Բեռլին մեկնած կառավարական պատվիրակության կազմում էր:

1902 թ. ստացել է միրմիրանի զինվորական աստիճան և փաշայի տիտղոս:

1904 թ. դարձել է Քաղաքային բժշկական վարժարանի դասախոս: Բժշկագիտության նորագույն ուսումնասիրություններին ու նվաճումներին ծանոթանալու նպատակով ճանապարհորդել է Գերմանիայում և ֆրանսիայում: Հրավիրվել է Եգիպտոս՝ բժշկագիտությանը նվիրված միջազգային խորհրդաժողովներին մասնակցելու համար:

1908 թ. Սահմանադրության հռչակումից հետո հեռացվել է գործուն կյանքից: Անդամակցել է Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձությանը:

Անահիտ Աստոյան