Ալբերտ Կապիկյան. վիրուսաբանության ասպարեզի հսկան

Ամերիկահայ ֆիզիկոս, բժիշկ Ալբերտ Կապիկյանը (1930-2014) վիրուսաբանության ասպարեզի հսկաներից էր, բազմաթիվ շրջադարձային բժշկագիտական հետազոտությունների հեղինակ: ԱՄՆ առաջին գիտնականն էր, որ հայտնաբերեց մարդու ռոտավիրուսը: «Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայրը» մականունը ստացած մեր հայրենակիցն առաջինը նորածինների ծանր լուծի դեմ արտոնագրվածպատվաստանյութ մշակեց: