Էմիկ Ավագյան. գյուտարարը

Էմիկ Ավագյանը ծնվել է ԱՄՆ-ում 1924 թվականին: Ի ծնե հաշմանդամ էր, սակայն դա չի խանգարել, որ գերազանցությամբ ավարտի քոլեջը, շարունակի ուսումը, գիտական գործունեությունը: Հաշմանդամի կյանքը թեթևացնելու համար բազմաթիվ ինժեներական կոնստրուկցիաներ է մշակել, դրանցից մեկն էլ ձեռքով ղեկավարվող հաշմանդամի սայլակը:

1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջ. Քենեդին պարգևատրում է նրան` համաշխարհային նշանակության խնդրի լուծման մեջ անգնահատելի ավանդի համար: