Հայազգի նշանավոր բժիշկ-դեղագետը

Բժիշկ, դեղագետ, բժշկական գիտությունների դոկտոր, Կոլումբիայի համալսարանի պատվավոր անդամ Ռոջեր Էդուարդ Քոլինվուդ Ալթունյանը(1922-1987թթ) հայտնագործել է ինհալյատորըևնատրիումիկրոմոլինը, որոնք օտագործվում են ասթմայի, ալերգիայի բուժման համար, ինչպես նաև նազալային սպրեյները և աչքի կաթիլները: Անձամբ լինելով ասթմայով հիվանդ` նա իր հայտնագործություններն առաջին հերթին փորձարկում էր իր վրա:

Ռոջեր Ալթունյանի ընտանիքը Մեծ Բրիտանիա էր եկել Հալեպից: Բժիշկներ էին Ռոոջերի և´ պապը, և´ հայրը: Նրա պապը Թուրքիայում էր ծնվել և ամերիկյան միսիոների մոտ կրթություն ստանալուց հետո սովորել էր Կոլումբիայի համալսարանում: Այնուհետ վերադարձել էր Թուրքիա և ամուսնացել իռլանդացի բուժքրոջ հետ:

Հայերի Ցեղասպանության ժամանակ միասին փախել էին Հալեպ և այստեղ մասնավոր հիվանդանոց հիմնել, որը լավագույնն էր համարվում Մերձավոր Արևելքում: Նրանց որդին` Էռնեստը, ծնվել է Անգլիայում, ավարտել Քեմբրիջի համալսարանի բժշկական ֆակուլտետը: