Սիրելի հայրենակիցներ, բժիշկներ, արվեստագետներ, լրագրողներ, անչափ շնորհակալ եմ իմ և իմ ղեկավարած «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նկատմամբ ձեր հավատի, վստահության, ձեր բարի խոսքերի ու ջերմության, ձեր բազմաթիվ հաղորդագրությունների ու նամակների համար, որոնք ուղարկում եք ասոցիացիայի amda.am կայքի էլեկտրոնային փոստին ու իմ ֆեյսբուքյան էջին…
Մենք շարունակելու ենք արդյունավետ համագործակցությունը, օգտագործելով մեր հասարակական կազմակերպության հնարավորությունները՝ ջանալու ենք սատարել մեր զինվորներին, սպաներին, զինվորական բժիշկներին, մեր ուժերի չափով նպաստել ազգային բանակի մարտունակությանը: Ես երախտապարտ եմ բոլոր այն լրագրողներին ու լրատվական ծառայությունների ղեկավարներին, որոնք առաջարկում են հարցազրույցների միջոցով իրազեկել հասարակությանը մեր գործունեության մասին: Մենք սիրով ընդունում ենք համագործակցության ձեր հրավերը, որը չի սահմանափակվի միայն հարցազրույցներով, այլև գործունեության առավել մեծ դաշտ կընդգրկի, քանի որ մենք բարձր ենք գնահատում զանգվածային լրատվամիջոցների՝ հասարակական կարծիք ձևավորելու և ճշմարիտ տեղեկություններ սփռելու գործառույթը: Ես սիրով կհանդիպեմ բոլորիդ հետ: Շնորհակալություն:
Սիրով՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան