Ռումինիայի հայ նախարարը

1945-1946 թթ Ռումինիայի առողջապահության նախարարը հայ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Բագդասար (Բաղդասար) Դումիտրուն (1893-1946թթ) էր: Նրա գիտական աշխատությունները նվիրված են նյարդավիրաբուժությանը, գլխուղեղի, ողնուղեղի ուռուցքների բուժմանը: Նրա անունով են կոչվել Տասսի դեղագործական ինստիտուտը և Բուխարեստի փողոցներից մեկը: