Միասին նոր նվաճումներ ենք արձանագրելու

ՀՀ ԶՈւ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյան

 

Այսօր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» դարձավ մեկ տարեկան: Մեկ տարվա ընթացքում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» բազում հարցերի են անդրադարձել, բազմաբնույթ խնդիրներ են քննարկել: Կարծում եմ` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» այն հարթակն է, որտեղ զինվորական բժիշկները կարող են առանց կաշկանդվելու զրուցել միմյանց հետ, քննարկումներ ծավալել, բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների, ինչու ոչ` նաև անձնական բնույթի հարցերի մասին, որոնք այլ իրավիճակներում, այլ միջավայրում չեն կարող քննարկել: Մենք դեռ շատ անելիքներ ունենք: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» և ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը շարունակելու են միասնական ճակատով աշխատել` բանակում ռազմաբժշկական ապահովումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Շնորհավորում եմ բոլորիս զինվորական բժիշկներիս միավորող հասարակական կազմակերպության հիմնադրման 1- ամյակի կապակցությամբ, մաղթում, որ երկար ու բեղուն ճանապարհ անցնենք միասին:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բ/ծ գնդապետ Արամ Ասատուրյան

Aranm Asaturyan
Նախ պետք է ասեմ, որ ես ինքս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» անդամ եմ և ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս` ասոցիացիայի գործունեության մեկամյակի կապակցությամբ: Անշուշտ, ասոցիացիայի դերը և նշանակությունը չափազանց կարևոր է: Մեր ազգի հաղթանակները միշտ համախմբվածության արդյունք են եղել: Համախմբվել ենք, միասնական ենք եղել և հաղթանակներ ենք նվաճել: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» չափազանց կարևոր աշխատանք կատարեց` համախմբելով բոլորիս` զինվորական, ինչպես նաև քաղաքացիական բժիշկներին: Զինվորական և քաղաքացիական առողջապահության շրջանակներում մեր ասոցիացիան որպես կոորդինանցնող, փոխգործակցություն կազմակերպող մարմին՝ մեծ դեր ունի: Մեկ տարվա աշխատանքի արդյունքները, դրական պտուղները մենք այսօր արդեն տեսնում ենք, և դա է ամենակարևոր գնահատականը:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյան

Sahak ohanyan
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» դարձել է մի կառույց, որտեղ զինվորական բժիշկները կարող են անկաշկանդ հայտնել այն բոլոր մտքերը, մտահոգությունները, որոնք ծագում են մեր ծառայության ընթացքում և առօրյա աշխատանքներում: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ, և մենք կարողանում ենք մեր մտահոգությունները ասոցիացիայի շնորհիվ դարձնել քննարկման առարկա, վերլուծել, արդյունքում ձևավորված մոտեցումները, տեսակետները հասցնել մեր վերադաս հրամանատարությանը: Ես ի սրտե շնորհավորում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին, ասոցիացիայի անդամներին (Մենք շուրջ 600 հոգի ենք): Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, հաջողություններ: Վստահ եմ` մենք միասին լուրջ ձեռքբերումներ ենք ունենալու:

ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի պետ, բ/ծ փոխգնդապետ Մհեր Սերոբյան

Mher Serobyan
Նմանատիպ ասոցիացիայի ստեղծումը երկար տարիների երազանք էր: Այսօր հուրախություն բոլորիս` ունենք այդ կառույցը: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավար հարգարժան տիկին Ռուզաննա Խաչատրյանն իր ուսերին վերցրեց ասոցիացիա ստեղծելու և այն ղեկավարելու ծանր բեռը: Մեկ տարվա աշխատանքի արդյունքներն այսօր տեսանելի են: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան», համագործակցելով ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության, ինչպես նաև առողջապահության ոլորտի այլ բուժհիմնարկների հետ, զբաղվում է զինծառայողների առողջական, սոցիալական, բուժական, դեղորայքային խնդիրներով: Ասոցիացիայի մեկ տարվա գործունեության ընթացքում շատ հաշմանդամենր ձեռք են բերել սայլակներ, հենակներ: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է ընձեռում` նաև առաջատար երկրների մասնագետների հետ համագործակցություն ապահովելով, ինչը մեր օրերում մեծ նշանակություն ունի: Առանց զարգացման հեռանկարների մենք մշտապես կդոփենք նույն տեղում: Ես շնորհավորում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին, ասոցիացիայի անդամներին: Նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Չեմ կասկածում որ հասնելու ենք հաջողության, քանի որ բոլոր նախադրյալները ունենք: Ունենք կառույց, ունենք կառույցի սրտացավ ղեկավար: Որպես ռազմական բժիկներ` մենք պատրաստ ենք անելու այն, ինչ կախված է մեզանից: Ես ինքս իմ ուժերը չեմ խնայելու: Մաղթում եմ կանաչ ճանապարհ:

ՀՀ ԶՈւ Ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի սպա, բ/ծ մայոր Արա Սիմոնյան

Ara simonyan
Արդեն մեկ տարի է, որ գործում է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն: Այս կարճ ժամանկահատվածում, սակայն, արդեն իսկ տեսանելի են այն նվաճումները, ձեռքբերումները, որ ունեցել է ասոցիացիան: Ես կցանկանայի առանձնացնել հատկապես հոկտեմբերին կայացած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին արտասահմանից ժամանած զինվորական բժշկության ոլորտի առաջատար մասնագետներ: Գիտաժողովը փորձի փոխանակման լայն հնարավորություն ընձեռեց: Կարևորում եմ ասոցիացայի կողմից ձեռնարկված բոլոր ծրագրերը… Ի սրտե շնորհավորում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին և բոլորիս` ասոցիացիայի մեկամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև մեր զինվորներին: Ի վերջո, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունն առաջին հերթին ուղղված է հենց զինվորի առողջության պահպանմանը:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ախտորոշման բաժանմունքի բժիշկ-սոնոգրաֆիստ, բ/ծ մայոր Սուրեն Հայրապետյան

Suren Hayrapetyan
Չափազանց կարևորում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեությունը: Այն դարձավ հարթակ, որտեղ մենք` զինվորական բժիշկներս, կարող ենք մասնագիտական տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ծավալել, խոսել նաև մեզ հուզող խնդիրների մասին: Մեզ արտահայտվելու հնարավորություն է ընձեռվել…: Մեկ տարվա ընթացքում ասոցիացիան բավական լուրջ աշխատանք է կատարել: Այսօր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի մեկամյակն է: Մաղթում եմ հաջողություններ, բեղմնավոր աշխատանք: Ցանկանում եմ, որ ասոցիացիան ավելի խորությամբ ուսումնասիրի այն բոլոր խնդիրները, որոնք ծառանում են ռազմական բժիշկների առջև: Մաղթում եմ հաջողություններ և բոլոր նպատակների ու ծրագրերի իրականացում:
Հասմիկ Գյոզալյան