Ամբողջ ծավալով և բացարձակ ճշգրիտ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ախտորոշման կենտրոնը ներկայումս հագեցված է ճապոնական, գերմանա-շվեյցարական, ֆրանսիական առաջատար ընկերությունների գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին և հնարավորություն են ընձեռում իրականացնելու բոլոր տեսակի հետազոտությունները` ամբողջ ծավալով և բացարձակ ճշգրիտ:

Իրականացվող հետազոտությունների, նորագույն սարքավորումների առանձնահատկությունների, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ախտորոշման կենտրոնի պետ, բ/ծ փոխգնդապետ Ալվարդ Ավանեսյանի հետ:

Ավարտել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը, որից հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի գիտական լաբորատորիա որպես ավագ լաբորանտ, ապա` կրտսեր գիտաշխատող: 3 տարի անց` 1993 թվականից, աշխատել է Ուռուցքաբանության գիտական կենտրոնի կենսաքիմիական լաբորատորիայում որպես բժիշկ-կենսաքիմիկոս:

2000 թվականից ծառայության է անցել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ախտորոշման կենտրոնի կենսաքիմիական լաբորատորիայում որպես բժիշկ-լաբորանտ:

2003 թվականից ղեկավարում է ախտորոշման կենտրոնը: Ունի մի շարք վերապատրաստումներ ԱՄՆ-ում, Գերմանիայի դաշնությունում, Եգիպտոսում և Ռուսաստանի դաշնությունում:

– Բժշկուհի, ի՞նչ բնույթի հետազոտություններ են իրականացվում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ախտորոշման կենտրոնում:

 

– Ախոտորոշման կենտրոնը ներառում է լաբորատոր և ֆունկիցիոնալ ախտորոշման ծառայություններ: Լաբորատոր ծառայության մեջ մտնում են կենսաքիմիական, իմունոլոգիական, ՊՇՌ, կլինիկական, բակտերելոգիական լաբորատորիաները: Ունենք նաև հրատապ գործող լաբորատորիա, որը կից է վերակենդանացման բաժանմունքին: ֆունկցիոնալ ծառայությունը ներառում է էնդոսկոպիկ ծառայությունը, որտեղ կատարվում են գաստրոսկոպիկ և կոլոնոսկոպիկ հետազոտություններ, ֆունկցիոնալ հետազության կաբինետը, որտեղ կատարվում է էլեկտրասրտագրություն, էխո սրտագրություն, սթրես-թեստ, ԱՇՖ հետազոտություն, նեյրոֆիզիոլոգիայի կաբինետը, որտեղ իրականացվում է գլխուղեղի էնցեֆանոգրաֆիա և էխոէնցեֆանոգրաֆիա, ինչպես նաև գիշերային մոնիտորինգ և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը, որտեղ իրականացվում են բոլոր տեսակի սոնոգրաֆիկ հետազոտությունները` որովայնի և կոնքի խոռոչի օրգանների, կրծքագեղձերի, վահանագեղձի, հոդերի, ինչպես նաև անոթների դոպլեր-դուպլեքս հետազոտություններ:

– Ի՞նչ սարքավորումներով է հագեցված լաբորատոր ծառայությունը, որո՞նք են գերժամանակակից սարքավորումների առանձնահատկությունները…

– 2006թ-ից սկսած Ախտորոշման կենտրոնի լաբորատոր ծառայությունն աստիճանաբար հագեցվել է գերժամանակակից սարքավորումներով` հիմնականում ճապոնական Sysmex, գերմանա-շվեյցարական Roche, ֆրանսիական Biomerieux և Stago ֆիրմաների արտադրության:

Հեմատոլոգիական լաբորատորիայում տեղադրված են Sysmex ընկերության KX 21, XP և XT 4000 i, հեմատոլոգիական ավտոմատ անալիզատորները: Վերջինով հնարավոր է իրականացնել ոչ միայն արյան, այլև բոլոր կենսաբանական հեղուկների` ողնուղեղային հեղուկի, պլևրալ հեղուկի, էքսուդատների, տրանսուդտաների հետազոտությունը: Սարքը մեկ րոպեի ընթացքում իրականացնում է արյան ընդհանուր անալիզ և տալիս արյան բոլոր բաղադրիչների` էրիթրոցիտների, լեյկոցիտերի, թրոմբոցիտների մանրամասն տվյալները` ծավալը, չափսերը, քանակը, մի շարք հաշվարկային տվյալներ, ինչպես նաև ռետիկուլոցիտների և չհասունացած` երիտասարդ գրանուլոցիտների, ատիպիկ մոնոնուկլեարների մասին տվյալներ: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ արյան որևէ պաթոլոգիայի դեպքում սարքը հստակ մեսիջներով «ահազանգում է» այդ մասին: Այսինքն` իրականացնում է տվյալների վերլուծություն և հուշում, որ հնարավոր է` հիվանդն ունի այս կամ այն հիվանդությունը: Հեմատոլոգիական լաբորատորիայում ունենք նաև մեզի նստվածքի հետազոտության Sysmex UF 500 սարքավորումը, որը մանրամասն հետազոտում է մեզի նստվածքում առկա բոլոր տարրերը` էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, էպիթելեր, գլանակների սնկեր, բակտերիաներ, անգամ սպերմա… Սարքն առանձնահատուկ է նրանով, որ բակտերայի որոշակի քանակի առկայության դեպքում է միայն ցուցված մեզի բակտերոլոգիական հետազոտութունը: 2011 թվականից շահագործում ենք այս սարքավորումը և այն Հայաստանում միակն է: Ունենք նաև սպերմայի ավտոմատ անալիզատոր, SQV, որը տալիս է սպերմի և քանակական և որակական տվյալներ:

Կենսաքիմիական լաբորատորիայում տեղակայված է Cobas 400 plus կենսաքիմիական անալիզատորը, Cobas 6000 կենսաքիմիական և իմունոֆերմենտային անալիզատորների համալիրը, որը նմուշի մեջ միաժամանակ իրականացնում է թե՛ կենսաքիմիական, և թե´ իմունոլոգիական հետազոտությունների ողջ սպեկտորը` ինֆեկցիաների հակամարմիններ, ուռուցքային մարկերներ, վահանագեղձի և սեռական հորմոններ, անեմիայի և շաքարային դիաբեթի մարկերներ: Ունենք Sysmex ընկերության CA 500 ավտոմատ կոագուլամետր, որն իրականացնում է արյան մակարդելիության գործոնների հետազոտություն: Գործում է իմունոլոգիական մեկ այլ լաբորատորիա ևս, որտեղ տեղադրված է Cobas e 411-ը: Այն ևս նոր սերնդի սարքավորում է, իրականցնում է ինֆեկցիաների հետազոտություն:

Բակտերիոլոգիական լաբորատորիան ևս հագեցված է գերժամանակակից սարքավորումներով: Առանձնացնեմ ֆրանսիական Biomerieux արտադրության կենսաբանական հեղուկների ստերիլության որոշման BactAlert սարքը, որով հնարավոր է հայտնաբերել արյան մեջ աէրոբ և անաէրոբ միկրոօրգանիզմների , այդ թվում` տուբերկուլյոզ հարուցիչի առկայությունը նմուշառումից մեկ օր հետո:

Ունենք նույն ֆիրմայի մեկ այլ սարքավորում Vitec 2 compact, որով իրականացվում է միկրոբների և սնկերի ինդետիֆիկացիա և զգայունության որոշումը հակաբիոտիկների նկատմամբ:

2011-ից ձևավորվել է ՊՇՌ լաբորատորիան, որտեղ իրականացնում ենք վիրուսների` հեպատիտ C-ի, հեպատիտ B-ի, որոկական, տոքսոպլազմայի, խլամիդիայի, հերպեսի, ցիտոմեգալովիրուսի և ամենակարևորը` թոքաբորբերի բռնկման ժամանակ` միկրոպկլազմա պնևմոնիայի և խլամիդիա պնևմոնիայի վիրուսների ՊՇՌ հետազոտություններ Biomerieux ֆիրմայի էքստրակցիայի EasyMag և ամպլիֆիկացիայի EasyQ , և Roche-ի Light Cycler Nano ամպլիֆիկացիայի ավտոմատ անալիզատորներով;

Գործում է նաև հրատապ լաբորատորիա, որը տեղակայված է վերակենդանացման բաժանմունքում և 24 ժամ իրականացնում է այնտեղ գտնվող հիվանդներին անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Այն ևս հագեցված է ժամանկակակից ավտոմատ սարքավորումներով Roche և Sysmex ֆիրմայի, որոնք նախատեսված են ավելի փոքր ծավաների հետազոտությունների համար:

Վերը նշված բոլոր սարքավորումները լրիվ ավտոմատ են և բացառում են մարդկային սուբյեկտիվ գործոնը:

-Խնդրում եմ ներկայացնել նաև ֆունկցիոնալ ծառայության հիմնական սարքավորումները…

– Ուլտրաձայնային կաբինետում տեղադրված է Aloka SSD 3500, Toshiba ընկերության Aplio 500 մակնիշի ստացիոնար և Viamo շարժական սարքերը: Aplio 500-ը իր գործառույթներով համարվում է լավագույնը Հայաստանում և ընդհանրապես լավագույներից մեկն է աշխարհում: Aplio 500 սարքի ծրագրային հնարավորությունները թույլ են տալիս նվազագույնի հասցնել արտեֆակտերը և ռեալ ժամանակում ստանալ առավել ճշգրիտ և իրական պատկերներ: Բացի այդ սարքը ունի անոթների վիզուալիզացիայի նորագույն ռեժիմներ, որը գունային դոպլեր ռեժիմում թույլ է տալիս հետազոտել առավել մանր անոթները: Viamo շարժական սարքը հնարավորություն է տալիս վերը նշված հետազոտությունները, ինչպես նաև սրտի Էխոգրաֆիան իրականացնել հիվանդի անկողնու մոտ`վերակենդանացման բաժանմունքում կամ հիվանդասենյակում:

Էնդոսկոպիկ ծառայությունում իրականացվում է գաստրոսկոպիկ և կոլոնոսկոպիկ` հետազոտություններ Olympus և Fujinon ֆիրմաների էնդոսկոպերով: Ունենք վիդեոտեսագրման համակարգ, որով բոլոր հետազատությունները տեսաձայնագվում են և պահվում մեր արխիվում:

Ֆունկցիոնալ ծառայությունում իրակացանում ենք մեծ ծավալի Էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն Aloka SSD 4000 սարքով, սթրես-թեստ, ԱՇՖ հետազոտություն` Շիլլեր մակնիշի սարքերով : Նախորդ տարի ձեռք են բերվել BTL մակնիշի Էլեկտրասրտագրության սարքեր ինչպես կենտրոնական և կայազորային հոսպիտալների, այնպես էլ հոսպիտալներից հեռու տեղակայված խոշոր զորամասերի համար: Սարքն առանձնահատուկ է նրանով որ ունի ինտերպիտացիայի հնարավորություն. վերլուծում է էլեկտրոսրտագրի տվյալները և ահազանգում հնարավոր խնդիրների մասին: Դա զորամասի բժշկին հնարավորություն է տալիս արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հիվանդին հոսպիտալ տեղափոխելու հարցում:

Նեյրոֆիզիոլոգիայի կաբինետը իրականացնում է ուղեղի էնցեֆալոգրաֆիայիա և էխոէնցեֆալեգրաֆիայի, ինչպես նաև գիշերային մոնիտորինգ: Վերջերս ձեռք ենք բերել էնցեֆալոգրաֆիայի հետազոտության համար նախատեսված ճապոնական Nihon Koden սարքը, որը ևս համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:

-Իրականացվու՞մ է արդյոք հետազոտությունների որակի ստուգում:

– Մենք շաբաթը 2-3 անգամ իրականացում ենք հետազոտությունների որակի ներլաբորատոր ստուգումներ: Բացի դրանից 2014 թվականից անդամագրվել ենք եվրոպական RIQAS որակի արտաքին ստուգման կազմակերպությանը 3 ծրագրերով` իմունոլոգիական, կենսաքիմիական և հեմատոլոգիական հետազոտությունների ուղղությունով: Կազմակերպությունը տրամադրում է նմուշներ, որոնց տվյալները մեզ հայտնի չեն, մեր կողմից երկու շաբաթը մեկ իրականացվում է արյան կենսաքիմիական 15 պարամետրներով, իմունոլոգիական 13 պարամետրներով և հեմատոլոգիկան հետազոտությունները, տվյալներն ուղարկվում կազմակերպությանը: Դրանք վերլուծվում են, պատասխաններն ուղարկվում են ետ: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարի իմունոլոգիական և հեմատոլոգիական ուղղությունների համար RIQAS-ի կողմից ստացել ենք որակի հսկման սերտիֆիկատներ, ինչը փաստում է այն մասին, որ մեր հետազոտությունների որակը և ճշգրտությունը համապատասխանում է եվրոպական չափանիշնրին: Շուտով կստանանք նաև կենսաքիմիական ուղղության սերտիֆիկատ:

– Դուք խոսեցիք մեզի նստվածքի հետազոտության UF 500 սարքավորման մասին, որը միակն է Հայաստանում… ախտորոշման կենտրոնում կա՞ն այլ սարքավորումներ ևս, որոնցով համալրված է միայն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը…

-2006 թվականից մենք շահագործում ենք ավոտամատ կոագուլոմետրը, որը ևս միակն է Հայստանում, Կենսաբանական հեղուկների ստերիլության որոշման BactAlert սարքը, Cobas 6000-ը և ինչպես արդեն նշել եմ` մեզի նստվածքի հետազոտության UF 500 սարքը:

– Մասնագետները արդյոք տիրապետու՞մ են նորագույն սարքերով աշխատելու բոլոր հմտություններին: Ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում վերապատրաստումները:

-Մեր բոլոր մասնագետները համապատասխան լիցենզավորում ունեն: Ցանկացած նոր սարք ձեռք բերելուց հետո մատակարարող ընկերությունը հրավիրում է համապատասխան մասնագետների արտասահմանից, որոնք գալիս և տեղում ուսուցանում և վերապատրաստում են ձեռք բերված սարքով աշխատելու համար, ծանոթացնում սարքի առանձնահատկություններին, խնամքին , և վերջում ստուգում, արդյոք անձնակազմը պատրաստ է աշխատելու տվյալ սարքով :

Ունենալ գերժամանակակից սարքավորումներ, դեռ չի նշանակում աշխատել բացարձակ ճշգրիտ: Այո, մեր բոլոր սարքերը լրիվ ավտոմատ են, սակայն երբ ասում ենք որ մարդու սուբյեկտիվ գործոնը բացակայում է, ապա միայն հետազոտություն իրականանցնելու ընթացքում: Սակայն բժիշկ մասնագետները պետք է անընդհատ ցանկացած հետազոտթյուն սկսելուց առաջ ստուգեն սարքավորումների աշխատանքը, հետազոտությունների կորագծումները, կատարեն որակի ստուգում: Չի կարելի կուրորեն իրականացնել հետազոտությունը` առանց սարքը և համապատասխան նյութերը ստուգելու: Մաքսիմալ լավ արդյունք ունենալու, կլինիցիստ բժիշկներին հիվանդների ախտորոշման հարցում օգնելու համար պետք է համատեղել սարքավորումների հնարավորությունները և բժշկների գիտելիքները:

Բժիշկները և բուժքույրերը պլանային, տարբեր թեմաներով վերապատրաստվում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետում: Բացի դրանից` Կոնցեռն էներգոմաշ ընկերությունը, որը մեր սարքերի հիմնական մատակարարն է, ժամանակ առ ժամանակ արտասահմանից մասնագետներ է հրավիրում, կազմակերպում, սեմինարներ, գիտաժողովներ, գործնական դասախոսություններ… Աշխատում ենք անընդհատ, ինչպես ասում են, ժամանակի հետ քայլել, քանի որ բժշկությունը զարգանում է մեծ քայլերով և ահռելի արագությամբ :

 

– Վստահ եմ` ուսումնասիրվում է զարգացած երկրների փորձը: Հետազոտււթյունները նույն մեթոդներո՞վ են իրականացվում:

 

– Այո, RIQAS-ին մասկացությունը հենց ասվածի վկայությունն է: Մենք մասնակցում ենք Cobas 6000 և XT 4000 I սարքերով: Տվյալները վերլուծվում և համեմատվում են հենց այս սարքավորումներով աշխատող կլինիկաների միջև: RIQAS-ին մասնակցող հարյուրավոր առաջատար լաբորատորիաներ աշխատում են հենց այդ սարքերով, որոնք լավագույններից են համարվում ամբողջ աշխարհում:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12