Հայր մեր…

Զատկի տոնն էր: Ջոկատով բարձրացանք Դարհուզ գյուղը՝ տիտաններից մեզ ժառանգված ռազմական ամրոցի մոտ մատաղ անելու: Ամբողջ ջոկատում միայն Արտակը կարողացավ «Հայր մեր»-ը անսխալ, մինչև վերջ արտասանել, ու ես նայեցի նրան՝ որպես մեր և Աստծո միջև եղած միակ խոսնակի: Մի պահ նույնիսկ թվաց, թե նրա գլխավերևում լուսե պսակ եմ տեսնում:

Իսկ գուցե չթվա՞ց…

Մուրադ Մուրադյան

(Հատված հուշերից)