Սիրելի Գայանե, հետաքրքրությամբ կարդում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կայքը, բացառիկ հարգանք ու համակրանք ունեմ ասոցիացիայի նախագահ տիկին Ռուզաննա Օհանյանի հանդեպ: Նա շատ կարևոր գործ է ձեռնարկել ու մեծ աշխատանք է կատարում: Նաև ասեմ, որ դեռևս 1996 թ., Արցախում հարցազրույց եմ ունեցել (իմ Գայանեն էր վարում, ես էլ նկարահանում էի) պարոն Օհանյանի հետ, որի տեսագրությունը պահպանվում է իմ տեսադարանում (Արցախի Անկախության 5-րդ տարեդարձին մասնակցելու համար մեզ հրավիրել էր վարչապետը` լուսահոգի Լեոնարդ Պետրոսյանը, և մենք Լոս Անջելեսից հատուկ եկել էինք Արցախ):

Այսքանը գրեցի ասելու համար, որ ես կարող եմ քեզ տրամադրել այդ տեսագրության պատճենը…

Շնորհավորում եմ բոլորիս, որ կարող ենք կարդալ հետաքրքիր, ազնիվ, ուսանելի, լավ խմբագրված, բազմազան հոդվածներ amda.am կայքում: Հաջողություն եմ մաղթում ասոցիացիային և կայքին:
Սասուն Պասկևիչյան

ՀՀ ժողովրդական արտիստ