Հակոբ բեյ Տավուտյան (1813-1878 թթ.)

Նախնական կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում:

1832-1837 թթ. ուսանել է Պիզայի համալսարանում, ապա վիրաբուժություն ուսումնասիրել Փարիզի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում:

1840 թ. վերադարձել է Կ. Պոլիս և դասախոսական պաշտոնի անցել Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում:

Հասել է միրալայի զինվորական աստիճանի և կրել բեյի տիտղոս:

1856 թ. ընտրվել է Կայսերական բժշկական ընկերության անդամ:

Խմբագրել է ֆրանսերեն հրատարակվող Gazette Medicale d’Orient բժշկական պարբերաթերթը:

1861 թ. նշանակվել է Լեռնային Լիբանանի ընդհանուր կառավարիչ Արթին փաշա Տավուտյանի բժշկական տեսուչ և խորհրդական:

1863 թ. կարգվել է Զեյթունի ապստամբության քննիչ հանձնաժողովի անդամ և իր կատարած անաչառ քննության արդյունքները ներկայացրել Ֆրանսիայի կառավարությանը:

1865 թ. վերադառնալով Կ. Պոլիս՝ նշանակվել է Սուրբ Հակոբ հիվանդանոց-անկելանոցի բժշկապետ: Մեծ մասնակցություն է ունեցել հայ կաթոլիկների հանրային կյանքին:

Անահիտ Աստոյան