Բանաստեղծ Խաչիկ Մանուկյան

Գայանե ջան, Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի amda.am կայքը հետաքրքիր կայք է՝ թեմատիկ բազմազանությամբ, առանցքային կարևորության նյութերի առատությամբ… Վստահ եմ, որ շատերը կօգտվեն Ձեր կայքից և իրենց գոհունակությունը կհայտնեն՝ մտովի կամ բարձրաձայն։ Կրկին շնորհավորում եմ և բարի ընթացք մաղթում։
Խաչիկ Մանուկյանի ներքոդրյալ բանաստեղծությունը Արցախյան պատերազմում հաղթած քաջերի մասին գրված լավագույն բանաստեղծություններից մեկն է:.

Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին,

Դիպան աստղերին, աստղերը հանգան,

Եվ մրմուռ քսվեց մեր ցամաք հացին…

Շահեցի՞ր, երկիր, թե՞ կորցրեցիր.

Բարձունքը մերն է, տղերքը չկան…