Լևոն Շարաֆյան Վաստակավոր արտիստ

Գայանե ջան, շնորհակալ եմ, որ ինձ տեղեկացրիր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի amda.am կայքի մասին: Բազմաթիվ հոդվածներ կարդացի կայքում, նյութերը բազմազան էին, հետաքրքիր ու բարձրորակ:

Շարունակեք, և ամեն ինչ կլինի շատ ավելի լավ: Ես շատ եմ համակրում տիկին Օհանյանին: Թեև Հայաստանում չեմ, բայց գիտեմ, լսել եմ նրա ազգանվեր գործունեության մասին:Ուղղեք իմ շնորհավորանքները հմայիչ տիկին Օհանյանին: Գայանե ջան, քեզ նույնպես շնորհավորում եմ ազնիվ ու արդյունավետ գործունեության կապակցությամբ: Հիշողությանս մեջ թարմ է մեր ջերմ հանդիպումը Երևանում յոթ տարի առաջ, մեր հրաշալի զրույցը, որ դարձավ նույնքան հրաշալի հոդված: