Շնորհավոր գիտելիքի օրը

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան ուսումնական տարին սկսեց Մատենադարանից՝ անսալով իմաստություն ու խրատ ճանաչելու, հանճարների խոսքը իմանալու` դարերից եկած պատգամին: Մեր հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը մեր պատմության ու լինելության հավաստագիրն է, մեր ազգային փառքն ու հպարտությունը, աշխարհին ներկայանալու մեր այցեքարտը, հայի մեր կենսագրությունը:

Բնականաբար, զինվորական բժիշկները մեկ անգամ չէ, որ այցելել են Մատենադարան, և յուրաքանչյուր այցելություն հոգևոր տուրք ու խոնարհում է բոլոր նրանց, ովքեր իրենց արարումներով բազմապատկել են հայոց փառքը, իրենց մտքի թռիչքներով հայի ձեռագիրն են թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ, ովքեր իրենց տքնանքով նախնյաց ավանդները շարունակելու պարտավորություն են հուշել սերունդներին:

Մատենադարանում աշխատող մտավորականների և զինվորական բժիշկների հանդիպման ավարտին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը գրքեր նվիրեց Ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ ցանկություն հայտնելով, որ նման հանդիպումները ավանդական դառնան:

Շնորհավորելով բոլորին գալիք Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանը իր երախտագիտությունը հայտնեց Մատենադարանի տնօրենին ու աշխատակիցներին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հայոց մշակույթի և գիտության սրբազան տաճար յուրաքանչյուր այցելություն ներշնչանքի, ոգևորության ու հպարտության աղբյուր է:

  • unnamed (50)
  • IMG_3102 (Medium)
  • IMG_3119 (Medium)
  • unnamed (39)
  • IMG_3125 (Medium)
  • IMG_3137 (Medium)
  • unnamed (40)
  • IMG_3139 (Medium)
  • unnamed (41)
  • IMG_3159 (Medium)
  • unnamed (42)
  • IMG_3171 (Medium)
  • IMG_3175 (Medium)
  • IMG_3177 (Medium)
  • IMG_3182 (Medium)
  • unnamed (43)
  • IMG_3193 (Medium)
  • IMG_3194 (Medium)
  • unnamed (44)
  • IMG_3196 (Medium)
  • IMG_3201 (Medium)
  • IMG_3202 (Medium)
  • unnamed (46)
  • unnamed (47)
  • IMG_3204 (Medium)
  • IMG_3251 (Medium)
  • unnamed (61)