Բժշկական ռեկորդներ

Ամերիկացի գիտնականները յուրահատուկ վզնոց են ստեղծել: Այդ սարքը հետեւում է այն ամենին, ինչ անցնում է տիրոջ կերակրափողով, եթե չափն անցնում է՝ սարքը թրթռում է: Wear sens սարքը իրենից ներկայացնում է մետաղական օղակ, որը համալրված է հատուկ զգայակներով, բացի այդ, այն կապված է սմարթֆոնի համար նախատեսված հավելվածին, որն ահազանգում է շատ ուտելիս:

Ամենամեծ տարիքով մարդը, ով ենթարկվել է վիրահատության, եղել է ԱՄՆ-ից՝ Ջեյմս Հենրի Բրետը:

Նա 111 տարեկան էր, երբ ենթարկվել է ազդրի հաջող վիրահատության:

Դեղահաբերի ամենամեծ քանակությունը՝ 565. 939 հատ, ընդունել է Զիմբաբվեից Կ. Կիլները: Նա բուժման կուրս է անցել է 21 տարի:

Սրտի ամենաերկար կանգը տարել է Նորվեգիայի ձկնորս Յան Ռեւսդալը: Սառեցումից հետո նրա սիրտը կանգ է առել շուրջ 4 ժամ:

Արգանդի ձվարանի կիստայի հեռացման ամենաերկար վիրահատությունը տեւել է 96 ժամ, որից հետո հիվանդը 280 կգ-ից կշռել է 140 կգ:

Սրտի ամենաշատ կանգ է ունեցել ավտոարշավորդ Ի. Պեռլին: 1877թ. նա ավտովթարի է ենթարկվել, որից հետո նրա մոտ վեց անգամ սրտի կանգ է գրանցվել:

Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանն հաստատվել է 1980 թվականին ԱՄՆ-ի քաղաքացի Ուիլի Ջոնսի մոտ: Նրա մարմնի ջերմաստիճանը 45 աստիճան էր, եւ նա հիվանդանոցում մնացել է մոտ 24 օր:

42-ամյա կնոջ վիրահատության ժամանակ բժիշկները նրա ստամոքսից հանել են 2533 օտար մարմիններ, այդ թվում՝ 974 հատ անգլիական գնդասեղ:

Գենետիկորեն մարդը պետք է ունենա մեկ սիրտ՝ կրծքավանդակի ձախ կողմում: Սակայն կան մարդիկ, որոնց սիրտը աջ կողմում է: Գիտնականներին հայտնի են նաեւ դեպքեր, երբ սիրտը գտնվել է որովայնում, նույնիսկ՝ վզի շրջանում: Պատահում են նաեւ երկու սիրտ ունեցող մարդիկ:

Պատրաստեց Սաթենիկ Սուղյանը