Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի մի քանի անդամներ այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցելու սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ստորաբաժանումների հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին: Այցին մասնակցում էր նաև ամերիկահայ բարերար Քեթի Քասսարդջյանը: Նրանք հետաքրքրվեցին հիվանդների ինքազգացողությամբ, բուժման ընթացքով, զրուցեցին վիրավորումներ ստացած զինվորների ու նրանց հարազատների հետ: ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը ասաց, որ ամեն ինչ արվում է զինծառայողների կյանքը փրկելու ու նրանց առողջությունը վերականգնելու համար: Որոշ հիվանդների մոտ արդեն իսկ կա դրական տեղաշարժ:

  • 12049105_1282141308496915_770736445757479131_n
  • 12049695_1282141315163581_4012415059139674360_n
  • 12063559_1282141305163582_7038654069467677489_n
  • 12065714_1282141525163560_6871680564493888858_n