Ոսկե կինը

Երբ տղամարդիկ դիմում են իրենց սիրեցյալին «իմ գանձ» արտահայտությամբ, հավանորեն չեն պատկերացնում, թե որքան մոտ են իրականությանը: Գիտությունը հաստատել է, որ ժամանակակից կնոջ օրգանիզմն իր մեջ պարունակում է 5-6 անգամ ավելի շատ ոսկի, քան տղամարդու օրգանիզմը: Գիտնականները առայժմ չեն կարողանում լուծել այդ գաղտնիքը, բայց միեւնույն ժամանակ հայտնում են, որ կանայք թող այնքան էլ չհպարտանան, քանի որ նրանք իրենց մեջ պարունակում են հինգ անգամ ավելի շատ սնդիկ, քան տղամարդիկ, որ ինչպես հայտնի է՝ թունավոր է: Ազդո՞ւմ է սնդիկը կանանց բնավորության վրա, թե՞ ոչ, առայժմ անհայտ է: Մեկնաբանությունները թողնում ենք տղամարդկանց…