Այցելություն մարտական հերթապահություն իրականացնող զորամաս

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ծառայության բաժնի պետ, բ/ծ մայոր Կարեն Ասլանյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանը, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը՝ ծանոթանալու սահմանապահ զինվորների կենցաղային պայմաններին, ճաշարանի, զորանոցների սանիտարահիգիենիկ վիճակին, բուժծառայության կազմակերպման առանձնահատկություններին:

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են զինվորի առողջության պահպանմանը, բացառություն չէ նաև այս այցելությունը,-ասաց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը,-Սա «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հերթական շրջայցն է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, որի նպատակն է գնահատել ընդհանուր իրավիճակը, համապատասխան եզրահանգումներ անել և ռազմաբժշկական վարչության հետ համատեղ քննարկել ու գտնել զորամասային օղակի բուժծառայության աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու ուղիներ: Անձամբ ինձ, որպես մայր, հետաքրքում է՝ արդյոք զինվորները շրջապատվա՞ծ են բավարար հոգատարությամբ ու սիրով: Ես, լինելով ՀՀ պաշտպանության նախարարի կինը, ինձ համարում եմ բոլոր զինվորների մայրերի դեսպանը բանակում»:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սողոմոն Խաչատրյանի և հրամանատարական կազմի ուղեկցությամբ ներկաները շրջեցին նախ զորանոցներում, կենցաղային սպասարկման սենյակում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և հանգստի պայմաններին: Այնուհետև այցելեցին զորամասի բուժկետ: Լինելով բոլոր բաժիններում՝ ընդունարանում, վիրակապարանում, դեղատանը, ատամնաբուժարանում, հիվանդասենյակներում, զույգ մեկուսարաններում, ճաշասրահում՝ տեղում ծանոթացան պայմաններին, բուժկետի տեխնիկական հագեցվածությանը:

Ռուզաննա Խաչատրյանը զրուցեց այդ պահին բուժկետում բուժում ստացող զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց ինքնազգացողությամբ ու առողջական վիճակով: Զորամասի բուժծառայության պետ, բ/ծ մայոր Մխիթար Քոչարյանը ներկայացրեց զինծառայողների բուժման ընթացքը:

Ներկաները եղան նաև զորամասի ճաշարանում՝ ծանոթացան սանիտարահիգիենիկ վիճակին, ճաշերի պատրաստման, սպասքի լվացման տեխնոլոգիաներին, սննդի պահպանման պայմաններին:«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ասոցիացայի անդամների, զորամասի հրամկազմի և բուժանձնակազմի հետ քննարկեց զինծառայողների առողջության պահպանմանը և զորամասային օղակում բուժսպասարկմանն առնչվող մի շարք հարցեր:

«Մեր խումբը կազմված է զինվորական բժիշկներից, մենք գնահատեցինք իրավիճակը, ծանոթացանք ճաշարանի, զորանոցների, բուժկետի սանիտարահիգիենիկ վիճակին, զորամասի բուժծառայության գործունեությանը… Այցելության արդյունքները կամփոփվեն և համապատասխան միջոցառումներ կիրականացվեն:Սա լինելու է շարունակական: Մենք այցելելու ենք ամենահեռավոր զորամասերը, փորձելու են հնարավորինս աջակցել մեր զինվորական բժիշկներին, որպեսզի հանգիստ խղճով գլուխներս դնենք բարձին, որպեսզի հանգիստ լինեն նաև զինվորների մայրերը: Պետք է նշեմ, որ օր զորամասն օրինակելի էր: Տեսանք առողջ, խնամված զինվորներ, որոնք բարձր տրամադրություն ունեն, ամուր են»,- այցն ամփոփեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Հասմիկ Գյոզալյան

  • unnamed (28)
  • unnamed (36)
  • unnamed (33)
  • unnamed (29)
  • unnamed (24)
  • unnamed (25)
  • unnamed (34)
  • unnamed (40)
  • unnamed (22)
  • unnamed (21)
  • unnamed (19)
  • unnamed (39)
  • unnamed (20)
  • unnamed (38)
  • unnamed (41)
  • unnamed (23)
  • unnamed (37)
  • unnamed (31)
  • unnamed (32)
  • unnamed (27)
  • unnamed (12)
  • unnamed (4)
  • unnamed (3)
  • unnamed (13)
  • unnamed (26)
  • unnamed (31)
  • unnamed (5)
  • unnamed (14)