Հավատը հոգու զենքն է, և իմ զինվորը պետք է հոգեպես նույնպես զինված լինի: Հավատը ուժ է, և իմ զինվորը պետք է այդ ուժով նույնպես պաշտպանված լինի: Մեր զորամասի հանդիպակաց բլրի վրա ես մեծ խաչ եմ կանգնեցրել: Երբ մութն ընկնում է, խաչի լույսերը վառվում են, և Մատաղիսի բոլոր դիրքերում կանգնած զինվորները, նայելով լուսավառ խաչին, ուժ են ստանում, հավատում են նրա պահպանիչ զորությանը ու ծառայում են անխռով:

Գնդապետ Հարություն Ամիրխանյան