Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում զինվորների ծնողների հերթական ընդունելության օրն էր: Քննարկվեցին բազմաթիվ դիմումներ և համապատասխան մասնագետների եզրակացությունների հետ միասին ներկայացվեցին ոլորտի պատասխանատուներին՝ բարձրացված խնդիրները լուծելու նպատակով:

Աշխատանքային օրը նշանավորվեց ևս մեկ հաճելի հանդիպումով. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ հանդիպում ունենալու ցանկություն էր հայտնել «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանի հեղինակ և գլխավոր խմբագիր, պատմագիտության դոկտոր Սամվել Հակոբյանը: Նա մեկ գրքով լույս տեսած հանրագիտարանի 11 հատորները նվիրեց Ռուզաննա Խաչատրյանին՝ նշելով, որ գիրքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևան քաղաքը՝ 1003 բնակավայր, ինչպես նաև Արցախի, Վրաստանի,Կիլիկյան Հայաստանի հուշարձանները:

Շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակին՝ Ռուզաննա Խաչատրյանը բարձր գնահատեց ազգային ինքնաճանաչողությանը նպաստող գրքի լույսընծայումը և հույս հայտնեց, որ գիրքը կունենա մեծ լսարան հատկապես երիտասարդ սերնդի շրջանում և կկատարի իր կարևոր առաքելությունը:

  • 12179487_1073974775970719_887486833_n
  • 12177899_1073974742637389_2042220392_n
  • 12179679_1073974899304040_1224275619_n