Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ԲՈՀ-ի 045 Առողջապահության կազմակերպման մասնագիտական խորհրդի որոշմամբ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին շնորհվեց բժշկական գիտությունների դոկտորի (ԺԴ.00.17 թվանիշով) գիտական աստիճան:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ու ասոցիացիայի amda.am կայքը շնորհավորում են «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու կապակցությամբ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և անձնական երջանկություն: